2642 դիտում

Երեւանում բացվել է Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում բացվել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը:

Հանդիսավոր բացումը կատարել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ներսես Հովհաննիսյանի որդին ու դուստրը:

Երեւանի Բուզանդ 28 հասցեում անվանի արվեստագետի դիմաքանդակով հուշատախտակը նրա յուրովի վերադարձն է հայրենի օջախ՝ հենց այս տանն է ծնվել ու մինչեւ 1974 թվականը բնակվել Ներսես Հովհաննիսյանը:

Հուշատախտակի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Հայկ Պետրոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am