Շաբաթ օրը «Երեւան. XX դար» գիրքը գնեք հատուկ պայմաններով - Mediamax.am

6607 դիտում

Շաբաթ օրը «Երեւան. XX դար» գիրքը գնեք հատուկ պայմաններով


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսը եւ «Երեմյան Փրոջեքթսը» տեղեկացնում են, որ հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երեւան» տոնի կապակցությամբ, «Երեւան. XX դար» գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել հատուկ պայմաններով:

Հոկտեմբերի 14-ին գիրքը, որի սովորական արժեքը 6 000 դրամ է, «Լավաշ» ռեստորանում վաճառվելու է 30 տոկոսանոց զեղչով:

 

Ավելին, «Լավաշ» ռեստորանում գրքի առաջին 10 գնորդները կստանան բացառիկ նվեր՝ «Երեւան. XX դար» նախագծի հեռուստատեսային նախագծի DVD-սկավառակները՝ բոլոր 12 հաղորդումներով: Այս սկավառակները թողարկվել են սահմանափակ քանակությամբ եւ երբեւէ չեն վաճառվել:

 

Հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ից 24:00-ը «Երեւան. XX դար» գիրքը 30 տոկոսանոց զեղչով կվաճառվի նաեւ Մաշտոցի 20 հասցեում տեղակայված «Բուկինիստ» գրախանութում:

 

Մեդիամաքսը եւ «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունը 2017թ. հուլիսին ներկայացրեցին «Երեւան. XX դար» գրքի երկրորդ հրատարակությունը:

 

Գրքի վաճառքից գոյացած ողջ հասույթն օգտագործվելու է Երեւանում որեւէ լավ նախագիծ իրագործելու նպատակով: Նման փորձ արդեն կա. գրքի առաջին հրատարակության վաճառքից ստացված միջոցներով 2013թ. նոյեմբերից 2014թ. փետրվարը «Շնչող պատեր» նախաձեռնությունը նկարազարդման աշխատանքներ իրականացրեց Երեւանի 11 մանկապարտեզներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին