Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 16-ից 22-ը Հայաստանում կանցկացվի իտալերեն լեզվի շաբաթը։
Ողջ աշխարհում այն կկրի «L'italiano al cinema, l'italiano nel cinema» («Իտալերենը կինոյում, կինոյի իտաալերենը») խորագրի ներքո՝ Իտալիայի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո:
Հայաստանում Իտալիայի դեսպանատունը՝ Շվեյցարիայի դեսպանատան հետ համատեղ կանցկացնի դասախոսություններ շարք: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն մի շարք ֆիլմեր՝ նվիրված կինոյի եւ գրականության, ֆիլմերի եւ լեզվի փոխհարաբերության հարցերին: Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն իտալերեն լեզվով՝ անգլերեն ենթագրերով:
Իտալերեն լեզվի շաբաթը կմեկնարկի հոկտեմբերի 16-ին, ժամը 10-ին Վ.Բրյուսովի օտար լեզուների եւ հասարակական գիտությունների պետական համալսարանում, միջոցառմանը ներկա կլինի Հայսստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլիին:
Ստորեւ կարող եք ծանոթանալ միջոցառումների ամբողջական ցանկին.
16.10, ժ. 10:00՝ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների եւ հասարակական գիտությունների պետական համալսարան. Ռոբերտո Ֆայենցայի «I Vicere»
17.10, ժ. 16:00՝ ԵՊՀ, Չարենցի անվան դահլիճ. Պասքուալե Շիմեքայի «Malavoglia»
18.10, ժ. 10:00՝ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների եւ հասարակական գիտությունների պետական համալսարան. Մարիո Մարտոնեյի «Il giovane favoloso»
19.10, ժ. 11:00՝ Հայաստանի գեղարվեստի ակադեմիա. «Sorpresa Felice Varini»
20.10՝ ժ. 16:00` ԵՊՀ, Չարենցի անվան դահլիճ. Լուիջի Պիրանդելլոյի «Ma non e’ una cosa seria»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: