«Նարեկացիական ընթերցումներ»՝ Երեւանում - Mediamax.am

4039 դիտում

«Նարեկացիական ընթերցումներ»՝ Երեւանում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 17-18-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում անցկացվելու է «Նարեկացիական ընթերցումներ» 3-րդ միջազգային գիտաժողովը:

Ամենամյա գիտաժողովը նվիրված է Տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացու գրական ժառանգությանը, մասնավորապես՝ գանձերին եւ տաղերին: Երկու օրերի ընթացքում ելույթ են ունենալու նարեկացիագիտության ոլորտի հայ եւ այլազգի գիտնականներ:

 

Նախատեսված է նաեւ Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եւ Նարեկյան դպրոցը» աշխատության երրորդ հատորի, Աբրահամ Տերյանի «Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնական ստեղծագործությունները» գրքի անգլերեն թարգմանության եւ Վալդա Սալմինայի՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան»-ի լատիշերեն թարգմանության շնորհանդեսները:

 

Հնչելու են հայ հոգեւոր երգեր եւ տաղեր՝ «Լույս» երգեցիկ հնգյակի եւ մեներգչուհի Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին