Ավարտվել է Երեւան-Սեւան ավտոճանապարհի հիմնանորոգումը - Mediamax.am

5602 դիտում

Ավարտվել է Երեւան-Սեւան ավտոճանապարհի հիմնանորոգումը


Լուսանկարը` http://mtcit.am/

Լուսանկարը` http://mtcit.am/

Լուսանկարը` http://mtcit.am/

Լուսանկարը` http://mtcit.am/

Լուսանկարը` http://mtcit.am/


Երեւան: Մեդիամաքս: Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երեւան-Սեւան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում եւ Սեւան-Երեւան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:

Աշխատանքների բարձր որակի մասին են փաստում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքները եւ տեխհսկիչների տված գնահատականները, ասվում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության հաղորդագրության մեջ:

 

Աշխատանքները մեկնարկել էին օգոստոսի 28-ին։ Պայմանագրով աշխատանքների ավարտը նախատեսված էր նոյեմբերի վերջին, սակայն դրանք ավարտվեցին հոկտեմբերի 10-ին:

 

Ճանապարհի երկկողմանի երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնվել է:

 

Ներկայում ընթանում են հիմնանորոգված հատվածների կահավորման աշխատանքները. տեղադրվում են  նոր արգելափակոցներ, կատարվում են գծանշումներ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին