Թանգյանը մասնակցել է «Օրկայի» փորձին - Mediamax.am

4568 դիտում

Թանգյանը մասնակցել է «Օրկայի» փորձին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի կոնսերվատորիայում աշխարհահռչակ Սերժ Թանգյանի գալու մասին այսօր քչերը գիտեին:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբը կոնսերվատորիայում  փորձում էր Թանգյանի հեղինակած «Օրկա» սիմֆոնիան: Նույնիսկ լրագրողները մեկ-երկու ժամ առաջ իմացան՝ փորձին մասնակցելու է Սերժ Թանգյանը:

 

Հոկտեմբերի 19-ին Խաչատրյան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում հայաստանյան հանդիսատեսն առաջին անգամ ունկնդրելու է «Օրկա»-ն:

 

Նվագախումբը փորձն ընդհատեց, երբ Սերժ Թանգյանը մտավ դահլիճ՝ իր հետեւից բեմ բերելով օպերատորների եւ լուսանկարիչների մեծ բազմության: Մի քանի կադր, ու կոմպոզիտորը խնդրեց նկարողներին բեմից իջնել, ասաց՝ աշխատում են:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աթոռը դրեց նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի կողքին՝ դեմքով՝ երաժիշտները, թիկունքը՝ դահլիճին: Իսկ դահլիճն աստիճանաբար լցվում էր. կոնսերվատորիայում արագ տարածվեց լուրը՝ Թանգյանն է եկել:

 

«Օրկա»-ի Հայաստանյան պրեմիերային ներկա է լինելու նաեւ հեղինակը: Չորս մասից բաղկացած սիմֆոնիայով Թանգյանը խոսում է մարդասիրության մասին՝ օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ:

 

«Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012-ի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում, հաջորդ տարի թողարկվել է ալբոմը:

 

Շուրջ մեկ ժամ փորձը լսելուց հետո Սերժ Թանգյանը դահլիճից դուրս եկավ հետնամուտքով: Լրագրողներին տեսնելով՝ զարմացավ. ասաց՝ չէր սպասում, եկել էր նվագախմբի հետ աշխատելու, ոչ թե՝ ասուլիսի, բայց քանի որ այստեղ են, ուրախ է ու շնորհակալ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատ լավ նվագում են, շատ ոգեւորվեցի: Մի քանի ճշտում փորձի ժամանակ, որի կարիքը միշտ կա կոմպոզիտորի կողմից, եւ все»,- տպավորությունները կարճ ամփոփեց Թանգյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին