Գյումրիում վերաբացվել է հիմնանորոգված Ռուսթավելի փողոցը - Mediamax.am

6566 դիտում

Գյումրիում վերաբացվել է հիմնանորոգված Ռուսթավելի փողոցը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 18-ին Գյումրիում վերաբացվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցը, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է Ռուսթավելի փողոցի՝ մոտ 9000 քմ մակերեսի հիմնանորոգման աշխատանքների արդյունքներին:

2017 թ. մարտի վերջին մեկնարկած աշխատանքների ընթացքում վերականգնվել են փողոցի կոմունիկացիոն համակարգերը (գազատար, ջրատար խողովակներ, էլեկտրալարեր): Փողոցը սալապատվել է գրանիտե նոր սալաքարերով, ամբողջությամբ կահավորվել է (լուսավորություն, նստարաններ, ծաղկամաններ):

Կարեն Կարապետյանը կարեւորել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, պետություն-մասնավոր համագործակցությամբ Շիրազի եւ Ռուսթավելի փողոցների պատմամշակութային արժեքների վերականգնումն ու ենթակառուցվածքների բարելավումը:

Ծրագրի շրջանակում Գյումրիի պատմական կենտրոնում կստեղծվեն արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կկոչվեն տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար կստեղծվեն հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր:

Վարչապետը նշել է, որ հիմնանորոգված փողոցն իրեն շատ է դուր եկել, եւ հաջորդը հիմնանորոգվելու է Շիրազի փողոցը, որտեղ նախատեսվում է շինաշխատանքներն սկսել 2018թ. մարտից:

«Կումայրի պատմական կենտրոնի ծրագիրն անպայման ավարտին ենք հասցնելու: Կարծում եմ, որ Ռուսթավելի փողոցն այսօր համ ու հոտով փողոց է: Մեր հիմնական նպատակն է Գյումրու կոլորիտն ու ինքնատիպությունը չկորցնելը», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին