Բուժաշխատողների գործունեության խոչընդոտումը կքրեականացվի - Mediamax.am

6373 դիտում

Բուժաշխատողների գործունեության խոչընդոտումը կքրեականացվի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որը նախատեսում է քրեականացնել բուժաշխատողների գործունեության խոչընդոտումը:

Մասնավորապես, բուժաշխատողների գործունեության խոչընդոտման համար, որը կատարվել է կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով, սահմանվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով:

 

Միաժամանակ, նույն արարքի համար, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով՝ սահմանվել է 1-2 ամիս կալանք կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով:

 

«Նախագծի նպատակը ոչ թե պատժիչ մեխանիզմերի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը»,- նշել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

 

Նրա խոսքով՝ փոփոխության արդյունքում կերաշխավորվի բուժաշխատողի օրինական շահերի պաշտպանությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին