Նարեկ Սարգսյանը ներկայացրել է ներդրումային խոշոր ծրագրերի ընթացքը - Mediamax.am

6478 դիտում

Նարեկ Սարգսյանը ներկայացրել է ներդրումային խոշոր ծրագրերի ընթացքը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանձնարարել է ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով շարունակել հետեւողական աշխատանքը՝ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում եւ առանձին համայնքների տարածքներում կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելու ուղղությամբ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հանձնարարվել է նաեւ ուշադրության կենտրոնում պահել քաղաքաշինական հատուկ կարգավորման բնակավայրերում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ նրանք, որոնք նախատեսված են առաջին հերթին Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Դիլիջանում եւ Ծաղկաձորում:

 

Ներդրումային բարենպաստ միջավայրի ձեւավորման եւ քաղաքաշինական գործընթացների խթանման տեսանկյունից Նարեկ Սարգսյանը կարեւորել է կոմիտեի կողմից համակարգվող կառուցապատման ներդրումային ծրագրերը, որոնց իրագործումը նախատեսվում է ինչպես Երեւանում, այնպես էլ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների եւ առանձին համայնքների տարածքներում:

 

Դրանցից իրենց ծավալներով առանձնացվել են օրեր առաջ մեկնարկած «Հին Երեւան»-ի, ինչպես նաեւ Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի, Գյումրիում, Ջերմուկում, Ծաղկաձորում եւ Դիլիջանում իրականացվելիք կառուցապատման ներդրումային ծրագրերը:

 

Զեկուցվել է նաեւ մայրաքաղաքում «Նոյ» հայկական ազգագրական թաղամասի ներդրումային ծրագրի, պետական եւ մասնավոր միջոցների հաշվին իրականացվող խոշոր կառուցապատման ծրագրերի ընթացքի ու «Սեւան» ազգային պարկիում քաղաքաշինական նոր մոտեցումների մշակման աշխատանքների մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին