ԱՄՆ դեսպանը ողջունել է բարեփոխումները ՀՀ մաքսային ոլորտում - Mediamax.am

13446 դիտում

ԱՄՆ դեսպանը ողջունել է բարեփոխումները ՀՀ մաքսային ոլորտում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերն այսօր քննարկել են հակակոռուպցիոն բնագավառում համագործակցությունը:

Կարեն Կարապետյանը կարեւորել է ԱՄՆ օժանդակությունը կառավարության քայլերին, որը կարող է դրսեւորվել ե՛ւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը, ե՛ւ մյուս ուղղություններով իրականացվող բարեփոխումներին աջակցության տեսքով:

 

Ռիչարդ Միլսը ողջունել է ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարին եւ գործարարությամբ զբաղվելու միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, որոնք նպաստել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ներդրողների հետաքրքրության մեծացմանը:

 

Դեսպանը նշել է, որ վերջին 8-10 ամսվա ընթացքում Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից դրական ազդակներ է ստացել հատկապես մաքսային ոլորտում կատարվող բարեփոխումների առնչությամբ:

 

Ռիչարդ Միլսը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը հակակոռուպցիոն պայքարի գործում, եւ այժմ քննարկվում է այդ նպատակով հատկացվող միջոցների վերաուղղորդման եւ օժանդակության առավել արդյունավետ ուղին գտնելու հարցը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին