Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմ - Mediamax.am

7162 դիտում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմ


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի հաստատման 90-ամյակի առիթով հովվապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Այս օրերին Նորին Սրբությունը կնախագահի թեմի 90-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, այցելություններ կկատարի Լոս Անջելեսի շրջանի հայկական դպրոցներ, առաջնորդարանում հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ թեմի երիտասարդների, հայկական վարժարանների սաների եւ շաբաթօրյա դպրոցների աշակերտների հետ: 

 

Հոկտեմբերի 29-ին Վեհափառ Հայրապետը Ս. Պատարագ կմատուցի Ս. Ղեւոնդյանց առաջնորդանիստ տաճարում, որի ավարտին Նորին Սրբության գահակալության 18-րդ տարեդարձի առիթով կկատարվի Հայրապետական մաղթանք:

 

Հոկտեմբերի 30-ին Վեհափառ Հայրապետը մեկօրյա այցելությամբ կմեկնի Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, ուր հանդիպում կունենա հայ համայնքի հետ, ինչպես նաեւ կմասնակցի Մեխիկոյի Մայր Տաճարում միջեկեղեցական հատուկ արարողությանը` ի հիշատակ երկրաշարժի զոհերի:

 

ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդարանում նոյեմբերի 1-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին