Հայաստանը ուսումնասիրում է փրկարարական կամավորության ԵՄ փորձը - Mediamax.am

4853 դիտում

Հայաստանը ուսումնասիրում է փրկարարական կամավորության ԵՄ փորձը


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Եվրամիության պատվիրակությունը՝ «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում» PPRD East 2 ծրագրի ղեկավար Սերգեյ Անագնոստիի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են PPRD EAST-2 ծրագրի իրականացման ընթացքը Հայաստանում:

 

Ծրագրի շրջանակում իրականացվում է արտակարգ իրավիճակների ոլորտում ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բազաների բարելավում՝ բնակչության պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացման նպատակով:

 

Դավիթ Տոնոյանը շեշտել է ԵՄ փորձի կիրառմամբ փրկարարական կամավորական ուժերի ձեւավորումը եւ աղետների կորուստների տվյալների գնահատումը (disaster data loss)՝ որպես բնակչության դիմակայունության բարձրացման կարեւոր մեխանիզմ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին