Երեւան: Մեդիամաքս: «Սահմանագծեր եւ տարածություններ. ընթերցումների շրջագայություն» գրողների միջազգային ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել 5 ամերիկացի գրող:
Նատաշիա Դեոնի, Քեյթ Դիշարիի, Լիզա Շլեզինգերի, Քրիս Մերիլի եւ Մայքլ Քոլիերի Հայաստան այցը կազմակերպել են «ԱՐԻ» գրականության հիմնադրամը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
Այովայի համալսարանի գրողների միջազգային ծրագրի շրջանակում նոյեմբերի 9-ին, 10-ին եւ 12-ին Երեւանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ դասախոսություններ, քննարկումներ, կլոր սեղաններ: Հեղինակները կընթերցեն նաեւ հատվածներ իրենց ստեղծագործություններից:
Միջոցառումների նպատակն է հայ ընթերցողին ծանոթացնել ժամանակակից ամերիկյան գրականությանը, իսկ ամերիկացի գրողներին ներկայացնել հայ գրականությունը:
Միջոցառումների մուտքն ազատ է, աշխատանքային լեզուն հիմնականում անգլերենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: