Oդանավակայան-Երեւան երթուղու վերջնակետը կլինի «Երիտասարդականը» - Mediamax.am

5144 դիտում

Oդանավակայան-Երեւան երթուղու վերջնակետը կլինի «Երիտասարդականը»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Զվարթնոց» օդանավակայան-Երեւան N201 ավտոբուսային երթուղին նոյեմբերի 11-ից կշահագործվի հաստատված չվացուցակի պահանջներին համապատասխան՝ առավոտյան ժամը 07.00-ից մինչեւ 22.00-ն՝ 30 րոպե միջակայքով, 22.30-ից մինչեւ 07.00-ն՝ 1 ժամյա պարբերականությամբ։

«Զվարթնոց» օդանավակայանից շարժվելով՝ ավտոբուսը կանգառներ է կատարում Փարաքար, Արգավանդ գյուղերի մոտ, Կենտրոնական ավտոկայարանի, Մաշտոցի պողոտայի (նախկին «Փակ շուկա»), Ստ. Շահումյանի անվան դպրոցի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կանգառներում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ:

 

Վերջնակետից` մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից, դեպի օդանավակայան ուղեւորվելիս, ավտոբուսը կանգառներ կկատարի Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ, «Հանրապետության» հրապարակում (Ազգային պատկերասրահի հարեւանությամբ), Ամիրյան փողոցի, Մաշտոցի պողոտայի (նախկին Փակ շուկա), Կենտրոնական ավտոկայարանի, Արգավանդ եւ Փարաքար գյուղերի կանգառներում, «Զվարթնոց» օդանավակայանում:

 

Երթուղու ավտոբուսներում մոտ օրերս կտեղադրվեն տերմինալներ, որոնց միջոցով ուղեւորները հնարավորություն կունենան ուղեվարձը վճարել բանկային

քարտերով։

 

Երթուղին սպասարկում է «Էլիտ բաս» ընկերությունը։

 

Ուղեվարձը 300 դրամ է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին