Սերժ Սարգսյանը ցավակցել է Հասան Ռոհանիին - Mediamax.am

5720 դիտում

Սերժ Սարգսյանը ցավակցել է Հասան Ռոհանիին


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն եւ զորակցություն է հայտնել Իրանի նախագահին եւ բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին մաղթելով համբերություն, ուժ եւ կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին