5835 դիտում

Հայաստանը օգնություն է առաջարկել Իրանին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ մասնակցելու Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի փրկարարական աշխատանքներին:

«Խոր վշտով տեղեկացա Քերմանշահ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով մի քանի տասնյակ զոհերի եւ ավերածությունների մասին:  

Հայաստանի կառավարության եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ փոխանցել մեր խորազգաց ցավակցությունները Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հայտնելով մեր պատրաստակամությունը փրկարարական աշխատանքներին ներգրավվելու հարցում»,- ասված է ՀՀ վարչապետի հեռագրում՝ ուղղված Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am