ՀՀ ճանապարհների ձմեռային պահպանումը կկազմակերպվի հատուկ ռեժիմով - Mediamax.am

5509 դիտում

ՀՀ ճանապարհների ձմեռային պահպանումը կկազմակերպվի հատուկ ռեժիմով


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկել է ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նշել են, որ նախարար Վահան Մարտիրոսյանը ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման եւ աղ ու ավազով մշակման աշխատանքներն անհապաղ սկսելու վերաբերյալ, այդ թվում եւ գիշերային ժամերին՝ չսպասելով լուսաբացին:

 

Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ նախարարության լրատվական ծառայությունը եւ համապատասխան ստորաբաժանումները կաշխատեն հատուկ ռեժիմով:

 

«Այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին եւ անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա»,- նշել են նախարարությունում՝ վարորդներին հորդորելով երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին