Հայաստանն ու Ֆրանսիան կփոխանակեն փրկարարական փորձը - Mediamax.am

5867 դիտում

Հայաստանն ու Ֆրանսիան կփոխանակեն փրկարարական փորձը


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի, Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման կենտրոնի գլխավոր տնօրեն Ժակ Վիտկովսկու եւ «Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության տնօրեն Ժան-Մարկ Լակավի հետ:

ԱԻՆ-ում նշել են, որ քննարկվել են երկու երկրների միջեւ արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության ընդլայնման եւ խորացման նոր հնարավորությունները:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել լեռնային պայմաններում փրկարարական աշխատանքների, անտառապատ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման գործընթացում անձնակազմի հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման եւ փորձի փոխանակման շրջանակներում:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաեւ իրականացնել փորձի փոխանակում կամավորական փրկարարական շարժման հետագա զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ ամրապնդել համագործակցային կապերը ՀՀ ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի եւ Աղետների բժշկության կենտրոնի հետ:

 

Քննարկվել է նաեւ «Մետեո-Ֆրանս»-ի առաջադեմ փորձի կիրառության հնարավորությունները ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության արդիականացման գործընթացում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին