«Այբ»-ն ու «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» միավորում են ջանքերը - Mediamax.am

5493 դիտում

«Այբ»-ն ու «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» միավորում են ջանքերը


Լուսանկարը` Այբ


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամը եւ «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» (COAF) այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Փաստաթուղթն ուղղված է գործող ծրագրերի եւ նախաձեռնությունների շրջանակում երկու հիմնադրամների միջեւ փորձի փոխանակմանը, կրթական եւ վերապատրաստման համատեղ գործիքների մշակմանն ու կիրառմանը:

 

Նախատեսվում է Լոռու մարզի Դեբետ համայնքում կառուցվող ՍՄԱՐԹ կենտրոնում, իսկ հետագայում՝ նաեւ այլ մարզերի ՍՄԱՐԹ կենտրոններում համատեղ միջոցառումներ իրականացնել, ինչպես նաեւ Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցներում զարգացման գործընթացներին աջակցություն ցուցաբերել։

 

«Լիահույս եմ, որ մեր ներդրած համատեղ ջանքերը մոտ ապագայում տեսանելի արդյունքներ կարձանագրեն»,- նշել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

 

«Ըստ չինական հայտնի ասացվածքի՝ եթե պլաններ ես կազմում մեկ տարվա համար, ապա բրինձ ցանիր, եթե պլաններ ես կազմում տասնամյակի համար, ծառեր տնկիր, իսկ եթե պլանավորում ես կյանքիդ ողջ ժամանակահատվածը, ապա կրթիր մարդկանց, ներդրում կատարիր կրթության մեջ։ «Հայաստանի մանուկներ հիմնադրամն» ու «Այբ» կրթական հիմնադրամը միավորված են հենց այս գաղափարախոսության շուրջ, հավատում են դրան եւ սույն հուշագրի ստորագրմամբ եւս մեկ կարեւոր քայլ են կատարում՝ ուղղված մեր երկրի կրթական բարեփոխումներին»,- ասել է «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» գործադիր տնօրենի  պաշտոնակատար Իննեսա Գրիգորյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին