Հայ փրկարարների լեզվական գիտելիքները կատարելագործվում են - Mediamax.am

5069 դիտում

Հայ փրկարարների լեզվական գիտելիքները կատարելագործվում են


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում այսօր մեկնարկել է հայ փրկարարների՝ ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմանն ուղղված առաջին դասընթացը:

ԱԻՆ-ում նշել են, որ դասընթացը նպատակ ունի կատարելագործել փրկարարների լեզվական գիտելիքները, ինչը հնարավորություն կտա նրանց հետագայում վերապատրաստվել ՌԴ տարբեր կրթական հաստատություններում:

 

Դասընթացը կտեւի շուրջ 4 ամիս, ավարտից հետո 20 մասնակիցները կստանան համապատասխան վկայագրեր:

 

Վերապատրաստումն անցկացվում է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համագործակցության շրջանակում՝ Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի մասնագետների օգնությամբ:

 

«Մենք կանենք առավելագույնը՝ հայ փրկարարների լեզվական գիտելիքները բարելավելու համար, ինչն, անշուշտ, կծառայի հայ-ռուսական բազմավեկտոր կապերի ամրապնդմանը»,- ասել է Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին