Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդեսին - Mediamax.am

5691 դիտում

Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդեսին


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է «ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես» 50-րդ տոնավաճառը, որից ստացված ամբողջ հասույթը տրամադրվում է միջազգային տարբեր բարեգործական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը։

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ ցուցահանդեսին 43 երկրների շարքում մասնակցել է նաեւ ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

 

Հայկական տաղավարում ներկայացվել են հայ վարպետների ձեռագործ հուշանվերներն ու զարդերը, հրուշակեղենն ու քաղցրավենիքը, հայկական կոնյակն ու գինին:

 

««ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես» կազմակերպության նախորդ տարվա բոլոր միջոցառումներին ՀՀ մշտական ներկայացուցչության շարունակական եւ արդյունավետ մասնակցության շնորհիվ՝ այս տարի առաջին անգամ գումար է հատկացվելու Հայաստանում սոցիալական ծրագիր իրականացնելու համար»,- նշել են ԱԳՆ-ում:

 

Տոնավաճառի մասնակցության հարցում ՀՀ առաքելությանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Երեւանի կոնյակի գործարանն ու Իջեւանի գինու, կոնյակի գործարանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին