ՀՀ-ն ու ԵՄ-ն ամփոփել են Ավիացիոն համաձայնագրի բանակցությունները - Mediamax.am

8348 դիտում

ՀՀ-ն ու ԵՄ-ն ամփոփել են Ավիացիոն համաձայնագրի բանակցությունները


Լուսանկարը` https://www.ainonline.com


Երեւան: Մեդիամաքս: Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ամփոփվել են՝ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ նոր ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից հայտնել են, որ համաձայնագրի շնորհիվ ավիաուղիների համար կբարելավվի շուկայի մատչելիությունը, որը կապահովի ավելի լավ երթուղիներ, ավելի լայն ընտրություն եւ ցածր ուղեվարձ:

 

«Մենք հավելյալ արդյունք ենք ապահովում մեր հավակնոտ ավիացիոն ռազմավարության իրականացման ուղղությամբ՝ Հայաստանի հետ ավիացիայի ոլորտում առկա հարաբերությունները դնելով նոր, ավելի բարձր հարթության վրա: Այս համաձայնագիրը ոչ միայն կբարելավի շուկայի մատչելիությունը, այլեւ կնպաստի ապահովության, անվտանգության եւ բնապահպանական բարձր չափանիշների ապահովմանը: Սա բարի լուր է Եվրոպացի եւ հայ ուղեւորների եւ բիզնեսների համար», - նշել է Տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Վիոլետա Բուլչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին