Անարդարությունը նման է քաղցկեղի, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

8061 դիտում

Անարդարությունը նման է քաղցկեղի, ասել է ՀՀ նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ «անարդարությունը նման է քաղցկեղի. առանց միջամտության չի անցնում եւ ինքնաբերաբար չի բուժվում, ավելին՝ տարածվում է»:

Այս մասին նախագահը նշել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված նիստին:

 

«Արդարադատության մակարդակը հաճախ չափվում եւ գնահատվում է համեմատության մեջ: Շարքային քաղաքացին, համենայն դեպս, այդպես է վարվում: Եթե մարդը տեսնում է, որ չարաշահումներին տրվում է համարժեք արձագանք, ապա հասկանում է, որ պետական մարմիններն իրենց տեղում են: Իսկ երբ նկատում է, որ նման երեւույթներն անհետեւանք են մնում կամ դրանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, ապա անմիջապես արձանագրում է անարդարության փաստը: Դժվար է խոսել արդարության մասին, երբ գործնականում անհավասարության նշան է դրվում հավասարների միջեւ»,- ասել է նախագահը:

 

Սերժ Սարգսյանը կոչ է արել Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին չկաշկանդվել վարույթով անցնող պաշտոնյաների անուններով կամ նրանց պաշտոնների անվանումներով:

 

«Դուք չպետք է կաշկանդվեք, եթե անգամ նրանց մեջ կլինեն ձեր գործընկերները: Դրանում պետք է համոզված լինեն հավասարապես բոլորը՝ պետական այրերից մինչեւ հասարակության յուրաքանչյուր անդամ: Ծառայության ծանրակշիռ նվաճումների մասին մենք կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ հանրության շրջանում կամրապնդվի «բարձր պաշտոնն անձեռնմխելիության երաշխիք չէ» սկզբունքի գիտակցումը»,- նկատել է նախագահը:

 

Նրա խոսքով՝ հակակոռուպցիոն պայքարը «ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք չկա»:

 

«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ստանա շատ ավելի կոշտ, շատ ավելի խորքային եւ ժամանակին համահունչ դրսեւորումներ»,- ասել է երկրի ղեկավարը:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին