Մարզաբնակները կարող են մասնակցել անգլերենի օնլայն դասընթացների - Mediamax.am

6355 դիտում

Մարզաբնակները կարող են մասնակցել անգլերենի օնլայն դասընթացների


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) իրականացնում են Ընդհանուր անգլերեն սկսնակների համար եւ Բիզնես անգլերենի անվճար դասընթացներ։

Ծրագրին կարող են մասնակցել համակարգչին տիրապետող եւ ինտերնետային կապի հասանելիություն ունեցող 17-35 տարեկան մարզաբնակներ։

 

«Մրցութային կարգով ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերելու համապարփակ գիտելիքներ անգլերենից, որի արդյունքում կտիրապետեն աշխարհի ամենապահանջված լեզուներից մեկը եւ կօգտագործեն այն որպես հաղորդակցության եւ մասնագիտական զարգացման միջոց: Դասավանդման ժամանակակից մեթոդների եւ նորագույն տեխնոլոգիաների համադրման շնորհիվ ուսուցման գործընթացը կլինի հետաքրքրական, դյուրին, ինչպես նաեւ կնպաստի հավելյալ հմտությունների ձեռքբերմանը»,- ասված է COAF-ի տարածած հաղորդագրությունում:

 

Մասնակցությունն անվճար է՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցության շնորհիվ։

 

Մասնակիցները պետք է ունենան անհրաժեշտ տեխնիկա եւ ինտերնետ կապ, ինչպես նաեւ պետք է կարողանան մասնակցել դեմ առ դեմ լսարանային դասերին, որոնք կանցկացվեն իրենց բնակության վայրից ոչ հեռու։

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին