3820 դիտում

Հայ հրշեջ-փրկարարները կկիրառեն գերմանական փորձը


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Գերմանիայի հրշեջների միության նախագահ Հարթմութ Ցիբսին:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջին անգամ ուղիղ կապ է հաստատվել երկու երկրների հրշեջ-փրկարարական ծառայությունների միջեւ:

Հանդիպմանը քննարկվել են հայ հրշեջ-փրկարարների վերապատրաստման հնարավորությունները Գերմանիայի հակահրդեհային ծառայության միջոցով:
Մասնավորապես՝ նախատեսվում է ուսումնասիրել Գերմանիայում կիրառվող հրդեհաշիջման մեթոդաբանության նոր մոտեցումները՝ դրանք Հայաստանում կիրառելու նպատակով:

Նախարարն ընդգծել է, որ ԱԻՆ Փրկարար ծառայության առջեւ խնդիր է դրել հրշեջ-փրկարարներին վերապատրաստել այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը կարողանա տուժածին նաեւ առաջին բժշկական օգնություն տրամադրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am