«Արտակարգ ալիք»-ը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ - Mediamax.am

5224 դիտում

«Արտակարգ ալիք»-ը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ


Նիկոլայ Գրիգորյանը
Նիկոլայ Գրիգորյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանն այսօր ասել է, որ Սպիտակի երկրաշարժի տարելիցին ընդառաջ «ցանկանում է ձեւավորել արտակարգ ակումբ՝ դիմակայունության, պատրաստվածության եւ անվտանգության մշակույթ ստեղծելու օրակարգի շուրջ»։

«Սպիտակի երկրաշարժի դասերն առավել արդիական են դարձել, քանի որ սեյսմիկ ռիսկերին ավելացել են նաեւ քաղպաշտպանական, պատերազմի ռիսկերը։ Հայի ամեն մի սերունդ միշտ ունենում է իր բաժին մեծ երկրաշարժն ու պատերազմը, եւ այսօր հրամայական է դառնում պահանջը՝ պատրաստ լինելու այդ մեծ մարտահրավերներին։ Մենք պետք է իրազեկ եւ պաշտպանված լինենք»,- ասել է Նիկոլայ Գրիգորյանը։

 

«Արտակարգ ալիք»-ի ղեկավարի խոսքով՝ ստեղծվելու է հանրային իրազեկման եւ ճգնաժամային հաղորդակցության լավագույն փորձի եւ սերտած դասերի շտեմարան։

 

Նախաձեռնությունում ներառվելու են լրատվական դաշտի, հասարակական, պետական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Նիկոլայ Գրիգորյանի խոսքով՝ նախաձեռնությունը ներառելու է լրագրողների համար դասընթացներ, հանրամատչելի նյութերի պատրաստում, տարածում եւ այլն։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին