3161 դիտում

Երեկոյան Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբեր 6-ի ցերեկը եւ դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։

Դեկտեմբերի 6-ին ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, դրանք լեռնային եւ նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով։

Դեկտեմբերի 6-ին երեկոյան ժամերից հյուսիս-արեւմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։

Դեկտեմբերի 7-ի ցերեկը, կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում։

Երեւանում եւ Արարատյան դաշտում այսօր սպասվում են տեղումներ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով։ Երեկոյան ժամերից տեղումները կվերափոխվեն ձյան եւ կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 7-ի առավոտ, որից հետո աստիճանաբար կդադարեն։

Կանխատեսվում է, որ Երեւանի բարձրադիր գոտում առաջիկա գիշերը կձեւավորվի 5-10 սմ, ցածրադիր գոտում 2-5սմ ձնածածկույթ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am