Քոչարին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում - Mediamax.am

4625 դիտում

Քոչարին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում


Լուսանկարը` Birthright Armenia


Երեւան: Մեդիամաքս: «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ անկախ փորձագետները բոլոր չափորոշիչներով դրական են գնահատել Հայաստանի ներկայացրած հայտը եւ այն ընդգրկել հեղինակավոր այս ցանկում:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանն այս տարի անցկացվում է Հարավային Կորեայի Ջեջու կղզում: Դրան մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը:

 

«Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային Հայաստանը միացել է 2006 թվականին: «Քոչարի. ավանդական խմբապար»-ը Հայաստանի ներկայացրած հինգերորդ հայտն է, որ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս ցանկում:

 

Դրան նախորդել են է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» (2014 թ.) հայտերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին