Վարչապետ. «Ամեն օր աշխատելու ենք, որ Գյումրիում կյանքը փոխվի» - Mediamax.am

3302 դիտում

Վարչապետ. «Ամեն օր աշխատելու ենք, որ Գյումրիում կյանքը փոխվի»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 1988 թվականի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի:

Կարեն Կարապետյանը ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ մասնակցել պատարագին:

 

«Մենք ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի կյանքն այստեղ փոխվի: Այն խնդիրները, որոնք այսօր Գյումրին, մեր ժողովուրդն ունի՝ հաղթահարելի են, ուղղակի պետք է լավատեսությամբ նայել ապագային եւ աշխատել»,- ասել է Կարեն Կարապետյանը: 

 

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Գյումրիի հետ կապված համալիր ծրագիր է իրականացվում եւ քաղաքում կյանքի որակը սկզբունքորեն փոխվելու է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին