3108 դիտում

Հայ փրկարարների աշխատանքում կկիրառվի ֆրանսիական փորձը


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերին ֆրանսիացի փորձագետները հայ փրկարարների համար անցկացնում են փրկարարական գործ եւ որոնողափրկարարական աշխատանքներ թեմայով դասընթաց-պարապմունքներ:

ԱԻՆ-ում նշել են, որ Ֆրանսիայից ժամանած փորձագետներ Ֆաբրիս Պիերը եւ Բրունո Էքեն հայ հրշեջ-փրկարարների հետ այսօր անցկացրել են պարապմունքներ՝ տարբեր փրկարարական գործողություններում կիրառելու նպատակով պարանային աշխատանքներ թեմայով:

«Արդեն 5-րդ օրն է Հայաստանում ենք: Մեր այցի նպատակը Ֆրանսիայի եւ Հայաստանի փրկարարների միջեւ փորձի փոխանակումն է: Այդ հանդիպումների ընթացքում մեզ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ տեղի փրկարարական մեթոդներին, ներկայացնել ֆրանսիական մոտեցումները եւ համատեղ քննարկումների ընթացքում մշակել նոր միջոցներ»,- ասել է Ֆաբրիս Պիերը:

Բրունո Էքեն էլ գնահատելի է համարել հայկական փորձը:

«Այս օրերին գրանցեցինք մի նկատելի տարբերություն. Հայաստանում փրկարարներն իրականացնում են ամենատարբեր գործողություններ՝ արձագանքելով տարբեր դեպքերի: Մեզ մոտ հրշեջ-փրկարարի մասնագիտությունը շատ ավելի հստակեցված է եւ բաժանված: Կոնկրետ պատահարի դեպքում գնում է համապատասխան մասնագետը: Այստեղ տղաները արձագանքում են ամենատարբեր իրավիճակներին, ինչը ողջունելի է»,- ասել է փորձագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am