Վարչապետը նախանշել է 2018-ին մարզերի զարգացման ուղիները - Mediamax.am

3595 դիտում

Վարչապետը նախանշել է 2018-ին մարզերի զարգացման ուղիները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է 2018թ. մարզերի գործունեության ծրագրերի մշակմանը:

Նա հանձնարարել է մարզպետներին 20-օրյա ժամկետում մշակել եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեության ծրագիրը, որում առնվազն պետք է ներառվեն հետեւյալ ցուցանիշներն ու ուղղությունները՝

 

- Մեկ շնչի ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը՝ 2017-ի համեմատ,

 

- Համայնքներում աղբահանություն եւ սանիտարական մաքրման աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ մակարդակի գանձումներ ապահովող ցուցանիշներն ու միջոցառումները,

 

- Մարզում գյուղատնտեսական կլաստերների տարանջատում եւ դրանց հիման վրա ժամանակակից տեխնոլոգիայով ինտենսիվ այգիների հիմնման, գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերի շահառուների թվերի ներկայացում,

 

- Սպանդանոցային կառույցների թիվը մարզում եւ այդ ուղղությամբ իրականացված ծրագրերը,

 

- Տոհմային անասնաբուծական տնտեսությունների ստեղծման ծրագրերի իրականացում,

 

- Սառնարանային տնտեսությունների ստեղծման ծրագրերի իրականացում,

 

- Գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերեսների աճը՝ 2017-ի համեմատ,

 

- Կրթական հաստատությունների կառավարման արդյունավետության եւ կրթության որակի բարձրացման ծրագրերի իրականացում,

 

- Առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեում վճարովի ծառայությունների տեսակարար կշռի կտրուկ աճը՝ 2017-ի համեմատ,

 

- Մարզերում չօգտագործվող պետական, համայնքային եւ մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերի իրագործում, այդ թվում՝ պետական եւ համայնքային գույքը մասնավորին փոխանցելու, ինչպես նաեւ մասնավոր գույքի օգտագործմանը նպաստելու տարբեր միջոցների կիրառմամբ՝ օրինակ սահմանելով հստակ չափորոշիչներ ներդրումների չափի, նոր ստեղծվող աշխատատեղերի եւ այլնի վերաբերյալ,

 

- Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով սպասարկվող բնակավայրերի ընդհանուր թվի ավելացումը,

 

- Մարզում կատարված ներդրումների ծավալը, նոր ստեղծվող ձեռնարկությունների եւ ստեղծվող աշխատատեղերի թվերը,

 

- Զբոսաշրջության խթանման եւ զարգացմանն ուղղված ծրագրերը,

 

- Հաշվառման համակարգի արմատավորումը եւ թերությունների վերացումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին