3131 դիտում

Սեւանի թերակղզուց մինչեւ թունել բուք է


Լուսանկարը` https://komiinform.ru


Երեւան: Մեդիամաքս: Ժամը 09:30-ի դրությամբ Սեւանի թերակղզուց մինչեւ թունել բուք է, տեսանելիությունը՝ 10մ:

Ապարանի, Սպիտակի եւ Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արարատի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Արթիկ - Ալագյազ, Գորիս - Սիսիան ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է:

Բքի եւ մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթեւեկել Վարդենյաց լեռնանցքով:

Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով վարորդներին հորդորում են երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am