Վարդանյան. Բեռլինում Aurora Dialogues անցկացնելը շատ կարեւոր էր - Mediamax.am

13319 դիտում

Վարդանյան. Բեռլինում Aurora Dialogues անցկացնելը շատ կարեւոր էր


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է, որ Aurora Dialogues քննարկումներն առաջին անգամ Հայաստանի սահմաններից դուրս անցկացնելը «շատ կարեւոր էր»։

 

«Aurora Dialogues քննարկումները Բեռլինում անցկացնելով՝ մենք ցանկանում էինք ցույց տալ աշխարհին, թե ինչ ենք անում։ Նաեւ ցանկանում էինք տեղեկացնել, որ Հայաստանը եւս մեծ ներդրում ունի փախստականների ընդունման գործում, քանի որ շատ քչերը գիտեին, որ Հայաստանը Սիրիայից մոտ 20 հազար փախստական է ընդունել»,-ասել է նա։

 

 

Ռուբեն Վարդանյանը նկատել է, որ Բեռլինում կայացած Aurora Dialogues քննարկումների մասնակիցները «ուրախ էին տեսնել, որ ոչ ամենահարուստ երկրի ներկայացուցիչները մտածում են համամարդկային արժեքների մասին եւ իրենց անհանգստությունն են հայտնում աշխարհում կատարվող վտանգավոր գործընթացների առնչությամբ»։

 

«Նրանք տեսան, որ մենք ցանկանում են կիսվել մեր փորձով, օգտագործել այն  աշխարհի համար։ Մենք ներկայացնում էինք մեր անցած ուղին եւ զգում էինք, որ դա շատ կարեւոր էր նրանց համար։ Կարծում եմ, նրանք իսկապես զգում էին, որ մենք, չմոռանալով մեր անցյալը, նայում ենք ապագային»,-ասել է Ռուբեն Վարդանյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին