ԱԻՆ-ը եւ ՌԴ սահմանապահները կհամագործակցեն - Mediamax.am

2892 դիտում

ԱԻՆ-ը եւ ՌԴ սահմանապահները կհամագործակցեն


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) եւ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը համագործակցության պլան են ստորագրել:

ԱԻՆ-ում նշել են, որ պլանով նախատեսված է ապահովել բնական եւ մարդածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում եւ տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ տեղեկատվության փոխանակումը, ազդարարումը եւ համատեղ ուսումնավարժանքները աղետներին համատեղ դիմակայելու գործընթացի հիմնասյունային բաղադրիչներից են:

 

Համագործակցության պլանի խնդիրներից է նաեւ քիմիական, կենսաբանական եւ ճառագայթային վարակների ենթարկված տարածքների բացահայտումը, սանիտարական միջոցառումների, արտակարգ իրավիճակներից հետո վերականգնողական միջոցառումների համատեղ իրականացումը եւ այլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին