ԵՄ համաձայնագիրը հեռանկարներ է բացում ՀՀ-ի համար, ասել է դեսպանը - Mediamax.am

6720 դիտում

ԵՄ համաձայնագիրը հեռանկարներ է բացում ՀՀ-ի համար, ասել է դեսպանը


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը

Լուսանկարը` Twitter


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն այսօր ասել է, որ Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը պատմական իրադարձություն էր։

«Այսօր արդեն գիտակցում ենք այն արժեքը, որն իրենից ներկայացնում է իր ձեւի մեջ եզակի այդ համաձայնագիրը։ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ։ Սա հեռանկարներ է բացում Հայաստանի համար»,- ասել է դեսպանը։

Ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստան-Եվրամիություն առեւտրատնտեսական հարաբերությունները կդյուրացվեն։

 

«Սա Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է, որը պետք է մի շարք բարեփոխումներ կատարի՝ եվրոպական չափանիշներին մոտենալու համար»,- ասել է նա։

 

Ջոնաթան Լաքոթը նկատել է, որ Հայաստանը տարածաշրջանում շատ կարեւոր օղակ կարող է դառնալ՝ կամրջելով ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին