«Հանրապետության» նոր գլուխը՝ Բրեստ-Լիտովսկի բանակցություններ - Mediamax.am

3880 դիտում

«Հանրապետության» նոր գլուխը՝ Բրեստ-Լիտովսկի բանակցություններ


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսը շարունակում է «Հանրապետություն» հատուկ նախագիծը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) հարյուրամյակին:

 

Նախագծի հերթական գլուխը պատմում է Բրեստ-Լիտովսկի բանակցությունների մեկնարկի մասին:

 

Իշխանությունը վերցնելուց հետո բոլշեւիկները հայտարարում են պատերազմը դադարեցնելու եւ Քառյակ միության հետ միակողմանի բանակցություններ սկսելու որոշման մասին։ 1917թ. նոյեմբերի 27-ին Գերմանիայի կառավարությունը հայտնում է, որ պատրաստ է բոլշեւիկների հետ բանակցելու։

«Հանրապետությունը» ներկայացնում է պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, ժամանակակիցների հուշերը, մամուլի հրապարակումները:

Նախագիծը քաղաքական կամ քարոզչական նպատակներ չի հետապնդում: Գլխավոր նպատակը պատմական իրադարձություններն ավելի գրավիչ եւ ընկալելի դարձնելն է հասարակության, հատկապես, երիտասարդության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին