ԱՄՆ աջակցությամբ հրդեհների դեմ պայքարի մեխանիզմ կմշակվի - Mediamax.am

4139 դիտում

ԱՄՆ աջակցությամբ հրդեհների դեմ պայքարի մեխանիզմ կմշակվի


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ԱՄՆ դեսպանության պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար Դոնալդ Հարփերի եւ ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են փորձագիտական ուսումնասիրության իրականացման մեխանիզմները:

Նախարարը նախանշել է փորձագիտական աշխատանքից ակնկալվող առաջնահերթությունները. մասնավորապես՝ հրդեհային վտանգավոր ժամանակահատվածում անտառային տնտեսությունների մոնիթորինգի մեխանիզմները, կանխարգելման աշխատանքների իրականացման արդիական մեխանիզմները, ինչպես նաեւ՝ հայկական կողմից ամերիկյան լավագույն փորձի ուսումնասիրությունը՝ լեռնային շրջաններում ցամաքային հրդեհաշիջում իրականացնելու գործում:

 

Ջենիֆեր Քրոֆթը նշել է, որ անտառային հրդեհների դեպքում շատ կարեւոր է ցամաքային եւ օդային հրդեհաշիջման համակցված աշխատանքը:

 

Ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել անտառային հրդեհների դեմ պայքարի մեխանիզմների եւ մեթոդաբանության մշակման վերաբերյալ:

Փորձագիտական թիմն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատ՝ ծանոթանալու ՀՀ ԱԻՆ-ի հրդեհաշիջման կարողություններին, իսկ դեկտեմբերի 13-ին կայցելի Խոսրովի անտառ՝ տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին