Վ. Սարգսյանի եւ Ա. Խանփերյանցի անվան համալսարանները կմիացվեն - Mediamax.am

7888 դիտում

Վ. Սարգսյանի եւ Ա. Խանփերյանցի անվան համալսարանները կմիացվեն


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանը ստորագրել են հուշագիր՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համալսարանային տարածքի արդիականացման» նախագծի աջակցության վերաբերյալ:

Հուշագրով հիմնադրամը 5 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շինությունների վերանորոգման եւ վերակառուցման մեծածավալ ծրագրի իրականացման համար:

 

«Աշխատանքային խումբը քննարկում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի եւ ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանների մեկտեղման գործընթացն ու տարբեր բաժիններով, բաժանմունքներով մեկ ռազմական համալսարան ունենալու գաղափարը: Ակնկալվում է, որ նոր համալսարանը կտեղակայվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում` լրացուցիչ շենքային պայմանների ապահովմամբ»,- ասել է Վիգեն Սարգսյանը` շեշտելով, որ «Իզմիրլյան» հիմնադրամը համալսարանի ստեղծման օրվանից եղել է կառույցի կողքին եւ այսօր էլ, նոր հուշագրի ստորագրմամբ, հերթական քայլն է կատարում:

Ռազմական համալսարանի վերափոխման ծրագիրը

Միջոցառման ընթացքում ճարտարապետ Էրիկ Հովհաննիսյանը ներկայացրել է համալսարանի շենքային հնարավորությունների բարելավման նախագիծը, որով նախատեսվում է կառուցել զորանոցային առավել հարմարավետ պայմաններով, գրադարանով, համակարգչային դասասենյակներով, սպորտային համալիրով ապահովված գերժամանակակից կրթական համալիր:

 

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտվել մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 1-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին