ՆԱՏՕ-ի կենտրոնում կայացավ սեմինար ապագա լրագրողների համար - Mediamax.am

7763 դիտում

ՆԱՏՕ-ի կենտրոնում կայացավ սեմինար ապագա լրագրողների համար



Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացել է սեմինար ապագա լրագրողների համար, որին մասնակցեցին ԵՊՀ եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետների 30-ից ավել ուսանողներ:

Դեկտեմբերի 12-ին կայացած սեմինարում դասախոսությամբ հանդես եկավ ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության Հարավային Կովկասի տարածաշրջանի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլին:

 

Նա ներկայացրեց ՆԱՏՕ-ի անվտանգության մարտահրավերները եւ գործընկերների հետ համագործակցության եզրերը:

 

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի աշխատակից Մագնուս Էյոլֆսոնը մասնակիցներին պատմեց Հարավային Կովկասի երկրների հետ Դաշինքի հարաբերությունների մասին՝ շեշտը դնելով Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության մանրամասների վրա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին