Վարչապետը հանձնարարել է պատրաստվել 2018-ի միջոցառումներին - Mediamax.am

3715 դիտում

Վարչապետը հանձնարարել է պատրաստվել 2018-ի միջոցառումներին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է նախապատրաստվել 2018-ին նախատեսվող իրադարձություններին:

2018-ին Հայաստանում կայանալու է երեք խոշոր իրադարձություն՝ Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումները, ինչպես նաեւ հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի՝ Երեւանում կայանալիք գագաթաժողովը։ 

 

Վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման եւ զարգացման, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին, ինչպես նաեւ առաջարկել Երեւանի եւ Գյումրիի քաղաքապետներին 2-ամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Երեւան, Գյումրու, Վանաձորի եւ Հայաստանի այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի եւ ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգմանն ու միջավայրի բարեկարգմանը:

 

Կարեն Կարապետյանն առանձնակի կարեւորել է «Զվարթնոց»  օդանավակայանից դեպի Երեւան տանող եւ «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի տանող ճանապարհների հատվածները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին