Ազատազրկված անձիք տեսազանգի հնարավորություն կստանան - Mediamax.am

4908 դիտում

Ազատազրկված անձիք տեսազանգի հնարավորություն կստանան


Դավիթ Հարությունյանը
Դավիթ Հարությունյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ կապի պահպանման հետ կապված դժվարություններ ունեցող՝ ազատազրկված անձանց տեսազանգի իրավունք վերապահել:

Մասնավորապես, նախագծով նախատեսվում է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաեւ այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատեւ տեսակցությունից, տրամադրել ամսվա ընթացքում երկու անգամ մինչեւ քսան րոպե տեւողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն:

 

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ազատազրկված անձանց սոցիալական կապերի պահպանման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ եւ բխում է կառավարության որդեգրած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից:

 

Նախարարի խոսքով՝ այս փոփոխությունը կնպաստի անազատության մեջ գտնվող անձանց օրինապահ վարքագծի խթանմանն ու նրանց մոտ առողջ կենսակերպի ամրապնդմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին