2019-ից հունվարի 3-5-ն աշխատանքային կլինեն - Mediamax.am

6480 դիտում

2019-ից հունվարի 3-5-ն աշխատանքային կլինեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 2019-ից սկսած՝ հունվարի 3-5-ը սահմանել որպես աշխատանքային:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ)  եւ Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից»,- ասված է հիմնավորման մեջ:

 

«Այս Ամանորը շատ ավելի գիտակցաբար կանցկանցենք՝ հասկանալով, որ հաջորդ Ամանորը կարճ է լինելու»,- կատակել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ. հունիսի 1-ից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին