Գագիկ Հովհաննիսյանը հավատարմագրերն է հանձնել Յանս Ստոլտենբերգին - Mediamax.am

8161 դիտում

Գագիկ Հովհաննիսյանը հավատարմագրերն է հանձնել Յանս Ստոլտենբերգին


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ առանձնազրույցի ընթացքում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ բարձր է գնահատում ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության ներկա մակարդակը եւ շնորհակալություն հայտնել Աֆղանստանում ու Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի ներդրման համար:

 

Գագիկ Հովհաննիսյանն էլ նշել է, որ Հայաստանը կշարունակի ՆԱՏՕ-ի եւ գործընկերների հետ զարգացնել համագործակցությունը: Նա հավելել է, որ հաջողությամբ ընթանում է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2017-2019 փաստաթղթի իրականացումը:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերի՝ Հայաստան նախատեսված այցին։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին