ԱՄՆ փորձագետները հրդեհների վերաբերյալ առաջարկներ կներկայացնեն - Mediamax.am

5322 դիտում

ԱՄՆ փորձագետները հրդեհների վերաբերյալ առաջարկներ կներկայացնեն


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի է ունեցել ամփոփիչ քննարկում՝ նվիրված Խոսրովի եւ Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետեւանքների վերացմանը:

ԱՄՆ փորձագիտական խումբը Հայաստան էր ժամանել՝ աջակցություն ցուցաբերելու վերոնշյալ անտառներում տեղի ունեցած հրդեհների հետեւանքների վերացման գործում, ինչպես նաեւ օժանդակելու Հայաստանի՝ հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը:

 

ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գծով մասնագետ Ջենիֆեր Քրոֆթը նշել է, որ հրդեհի դեմ հաջողության հասնելու համար շատ էական է  ոչ միայն քրտնաջան աշխատանքը, այլեւ աշխատանքի իրականացման ուղիների խելամիտ մշակումը:

Ըստ նրա՝ հաջողության գրավականներից են մինչեւ հրդեհն իրականացված նախապատրաստական աշխատանքները, տարբեր շահառուների հետ ձեւավորված կապերը:

 

Խոսելով այս տարվա ընթացքում Հայաստանում գրանցված հրդեհների մասին՝ Ջենիֆեր Քրոֆթն ասել է, որ նախնական արդյունքներն արդեն առկա են եւ համապատասխան մշակումից հետո վերջնական եզրակացությունն ու առաջարկությունների փաթեթը կներկայացվեն բոլոր շահագրգիռ կողմերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին