Երեւանում կբացվի գերմանական Գյոթե ինստիտուտի կենտրոնը - Mediamax.am

10821 դիտում

Երեւանում կբացվի գերմանական Գյոթե ինստիտուտի կենտրոնը


Լուսանկարը` Երեւանում Գյոթե կենտրոն

Լուսանկարը` Երեւանում Գյոթե կենտրոն


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 16-ին Երեւանում կբացվի գերմանական Գյոթե ինստիտուտի կենտրոնը:

Կենտրոնի բացումը կուղեկցվի «Երեւան, իղձերի մայրաքաղաք» ցուցահանդեսի բացմամբ։

 

Ցուցահանդեսը Local Modernity’s տարածաշրջանային նախագծի ստարտափներից մեկն է՝ նվիրված XX դարում հետխորհրդային քաղաքների ճարտարապետությանն ու ուրբանիզացիային ու դրանց վրա գերմանական եւ եվրոպական ազդեցությանը։

 

Նորաբաց կենտրոնը մի հարկի տակ է հավաքել մշակութային նախաձեռնությունները, գերմանական ընթերցասրահը, արդեն 6 տարի գործող լեզվի կենտրոնն՝ իր փորձառու եւ հմուտ դասախոսներով եւ գերմանական ու եվրոպական մշակութային ներկայացուցիչների հետ ինտենսիվ համագործակցությամբ։

 

Գյոթե կենտրոնն իր աշխատանքները կենտրոնացնելու է մշակույթի ոլորտի տարբեր փորձագետներին համախմբելու, նրանց հետ սերտորեն համագործակցելու ուղղությամբ։ Կենտրոնում գործող գերմանական ընթերցասրահը արվեստասեր եւ մշակութասեր հասարակության համար կդառնա կոնտակտային կետ՝ հարստանալով ֆիլմերով, ճարտարապետական, կերպարվեստի թեմատիկ հավաքածուներով։

 

Բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17։00-ին Մհեր Մկրտչյան 1 հասցեում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին