Էջմիածնում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն - Mediamax.am

6734 դիտում

Էջմիածնում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Մայր տաճարում, տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն եւ օծում: Վեց սարկավագներ Սուրբ Պատարագի ընթացքում օծվել եւ կոչվել են քահանայության:

Պատարագը մատուցել է Գուգարաց թեմի առաջնոր Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Նա  սարկավագների ճակատն ու  ձեռքերը  օծել է Սրբալույս Մյուռոնով եւ նրանց շնորհել նոր հոգեւոր անուններ:

 

Արման սարկավագ Ահարոնյանը (Արագածոտնի թեմ) վերակոչվել է Տեր Մխիթար քահանա, Գեւորգ սարկավագ Քեշիշյանը (ՀՀ ԶՈւ Հոգեւոր առաջնորդություն)՝ Տեր Նժդեհ քահանա, Սահակ սարկավագ Սիմոնյանը (ՀՀ ԶՈւ Հոգեւոր առաջնորդություն)՝ Տեր Կիրակոս քահանա, Հովհաննես սարկավագ Մանուկյանը (Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն)՝ Տեր Հրանտ քահանա, Մելքոն սարկավագ Բարսեղյանը (Մայր Աթոռի Հոգեւոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսչություն)՝ Տեր Քերովբե քահանա, Էրիկ սարկավագ Պատվականյանը (ՀՀ ԶՈւ Հոգեւոր առաջնորդություն)՝ Տեր Սերովբե քահանա։

Քահանաների «ծնունդը»

Ձեռնադրության ավարտին նորաօծ քահանաներն իրենց առաջին օրհնությունն են փոխանցել Սուրբ Պատարագին ներկա հավատացյալներին:

 

«Երջանիկ է եւ ուրախ այն ժողովուրդը, որ ունի այսպիսի հզոր եկեղեցի եւ ունի այսպիսի հզոր հավատ ու ժողովուրդ»,- ասել է Սեպուհ սրբազանը՝ նորաօծ քահանաներին  հորդորելով լինել օրինապահ, ճշտախոս եւ արդարադատ, խորագետ եւ սկզբունքային, խաղաղասեր եւ համբերող, ներողամիտ  եւ հանդուրժող, երկայնամիտ եւ խստապահանջ, քաջակորով, ողորմած ու եղբայրասեր։

 

Հոգեւոր դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, բարձրացել է Խորան եւ համբուրելով երիտասարդ քահանաների Մյուռոնով օծված ձեռքերը: Պատարագի ավարտին երիտասարդ հոգեւորականներին շնորհավորել եւ նրանց օրհնությունն են ստացել նաեւ հավատացյալները:

 

Վեց քահանաները 40 օր պատրաստության շրջան են անցնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որից հետո Հայոց Հովվապետի օրհնությամբ ծառայելու են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տարբեր թեմերում եւ կառույցներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին