Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալագրերով է պարգեւատրել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների գործընթացում ներդրում ունեցած պաշտոնյաներին:
Մասնավորապես, պարգեւատրվել են.
Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը;
ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Արա Մարգարյանը;
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը;
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը;
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը;
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: