Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը - Mediamax.am

5116 դիտում

Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այսօր հայտնել է, որ աջ ղեկով մեքենաներին վերաբերող որոշումների լրամշակված նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը։

«Հաշվի առնելով արդեն ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը՝  գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել եւ վերահաշվառել իրենց մեքենաները: Իսկ 2018թ ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու գրանցումը», - ասված է նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Յաիր Աուրոն. Տառապանքը չափման ենթակա չէ

Մեդիամաքսը նշում է, որ հունվարի 7-ին եւ 8-ին աջ ղեկով մեքենաների մի շարք սեփականատերեր բողոքի ակցիաներ են անցկացրել Երեւանում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին