4284 դիտում

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 600 հիվանդ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում ակտիվացել են սուր շնչառական վարակները, որոնց նկատմամբ առավել խոցելի են մանկահասակ երեխաները:

«Դրանով է բացատրվում Երեւանի մանկական հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը: Ներկայումս հանրապետության բոլոր ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ, որոնց մեծամասնությունը 0-2 տարեկան երեխաներ են: Բժշկական կազմակերպություններում բուժվում են նաեւ թոքաբորբ եւ բրոնխիտ ախտորոշումներով հիվանդներ, այդ թվում՝ վիրուսային ծագման: Հիվանդների վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության՝ առողջացման դրական շարժով: Հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով հիվանդներ չկան»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունում հիշեցրել են, որ նախորդ տարիներին՝ 2015 եւ 2016 թվականներին, գրիպի սեզոնի ընթացքում սուր շնչառական վարակներով ստացիոնար կազմակերպություններում օրական արձանագրվել է գրեթե 1000–1500 դիմելիություն։  

«Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք ապահովում են սուր շնչառական վարակների եւ գրիպի լիարժեք բուժումը: 

2017թ. նոյեմբերից Հայաստանում շրջանառում են գրիպի Ա եւ Բ տեսակները, ինչպես նաեւ շնչառական այլ վարակների հարուցիչներ: Դրանց նկատմամբ խոցելի են բոլոր տարիքային խմբերի անձիք, հատկապես՝ մանկահասակ երեխաները»,- ասված է հաղորդագրությունում։ 

Նախարարությունը հիշեցնում է, որ հիվանդության կանխարգելման լավագույն միջոցը գրիպանման երեւույթներով հիվանդների հետ շփումից խուսափելն է եւ հորդորում է դիմել բժշկի, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, երեխային չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am