Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը դեկտեմբերին - Mediamax.am

exclusive
8750 դիտում

Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը դեկտեմբերին



Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների լուսաբանման ծավալը՝ 2017թ. դեկտեմբեր ամսվա արդյունքներով:

128 լրատվական կայքերի դեկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն է՝

 

1. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան ՝ 1931 հրապարակում:

 

2.ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան՝  1315 հրապարակում:

 

3.ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան՝  638 հրապարակում:

 

Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.

 

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան՝ 225 հրապարակում:

 

2.  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյան ՝ 207 հրապարակում:

 

3. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան՝ 204 հրապարակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

 

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. դեկտեմբերին:

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին